«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է վերջին տարիներին թիմի գրանցած հաջողությունների մասին։
«Մենք հաղթել ենք Միջմայրցամաքային գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը։ Մենք պետք է հպարտ լինենք այն ամենի համար, ինչին այս թիմը հասել է վերջին 15 տարիների ընթացքում՝ 30 տիտղոս։ Բայց մենք արդեն գիտենք, թե որքան բարձր են պահանջները։
Նախորդ մրցաշրջանում մենք բոլոր մրցաշարերում պայքարել ենք մինչև վերջ։ Բարդ էր, քանի որ ունեինք ծանր վնասվածքներով ֆուտբոլիստներ։ ԿԱրվախալն ու Միլիտաոն գրեթե ողջ մրցաշրջանի ընթացքում չկարողացան օգնել թիմին, իսկ Սեբլայոսը, Կամավինգան ու Մենդին՝ մրցաշրջանի զգալի մասը։ Ֆուտբոլիստների համար ամենաբարդն այն է, որ նրանք մրցաշրջանում անցկացրել են 68 հանդիպում, իսկ նրանք, ովքեր միացել են հավաքականների՝ 80։
Այս պահին մեր թիմը Լա Լիգայում առաջինն է, իսկ ՉԼ-ում՝ առաջատարներից մեկը։ Մենք պետք է շարունակենք զարգացնել ակումբի պատմությունը։ Այս ժամանակահատվածը միշտ կմնա մարդկանց հիշողություններում». նշել է Պերեսը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն