Հոդվածներ

Մաստանտուոնոն` Մբապեի մասին
21.11.2025
832 0

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլիստ Ֆրանկո Մաստանտուոնոն խոսել է իր ակումբակից Կիլիան Մբապեի մասին։

«Մբապեի մեջ ամեն ինչ բացառիկ է։ Նա անհավատալի մարզավիճակում է, մեզ համար շատ արժեքավոր խաղացող։ Նրա խաղը խոսում է իր փոխարեն, Կիլիան ի ծնե գոլահար է։ Հուսով եմ՝ երկար տարիներ կմնա  «Ռեալում», որը նրա համար իդեալական վայր է», – Մաստանտուոոնոյի խոսքերը փոխանցում է Footmercato-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 18 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հարձակվողը մասնակցել է 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման չորս խաղի, խփել հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

Fanat, Realmadrid.am