«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է «Օսասունայից» կրած պարտությունը։
«Առջևում դեռ շատ խաղեր կան, ու մենք շատ ասպեկտներում ավելացնելու տեղ ունենք։ Երբ դու չես ներդնում քո ուժերի մաքսիմումը, քեզ կարող է հաղթել ցանկացած թիմ։ Մենք դրա մասին գիտենք։
Բոլոր արտագնա խաղերը անչափ բարդ են լինելու, քանի որ հակառակորդները շատ մանրամասն են պատրաստվում մեր դեմ խաղերին ու ողջ ուժերը ներդնում են մեզ հաղթելու համար։ Մենք էլ պետք է այդ կերպ վարվենք». նշել է իսպանացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն