Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Օլիմպիակոսին» և հաղթեց 4։3 հաշվով։
«Ռեալ Մադրիդն» առաջին անգամ հաղթանակ տարավ Հունաստանում։ Դրա համար թիմից պահանջվեց 10 հանդիպում։
Մբապեն արդեն գերազանցել է Չեմպիոնների Լիգայի մեկ խաղարկությունում իր գոլերի ռեկորդը՝ 9 գնդակ 5 խաղում։ Հարձակվողի նախորդ ռեկորդը եղել է 8 գոլ։
Կիլիան Մբապեն ձևակերպեց իր առաջին «պոկերը» «Ռեալ Մադրիդի» կազմում՝ Չեմպիոնների Լիգայում։ Ֆրանսիացին այս ցուցանիշով ակումբի պատմության մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը՝ Ռոնալդուի հետ միասին. առաջին տեղում են Պուշկաշը և Դի Ստեֆանոն (երկուսն էլ՝ 2-ական (Չեմպիոնների Գավաթում))։
Կիլիան Մբապեն խփեց իր առաջին գլխով գոլը «Ռեալ Մադրիդի» կազմում։
Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակում հատեց 20 գոլի սահմանագիծը։
Հայերեն