Իսպանիայի առաջնության 13–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էլչեին»։ Արձանագրվեց ոչ–ոքի՝ 2։2 հաշիվը։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղային մամուլի ասուլիսը։
«Ցավալի էր, որ մենք գոլ բաց թողեցինք 1։1 հաշվի ժամանակ։ «Էլչեի» երկրորդ գոլը մեզ վշտացրեց, քանի որ այդ պահին մենք իրոք ակտիվորեն հարձակվում էինք։ Ամեն դեպքում մենք չհանձնվեցինք և պայքարեցինք մինչև վերջ։
Ես կվերլուծեմ այս խաղը և դրանից հետո մենք կփորձենք եզրահանգումներ անել և ֆուտբոլիստներին տեղեկացնել, թե ինչը պետք է լավացնեն։
Վերջին շրջանում մենք լավ արդյունքներ չենք գրանցում, բայց պետք է առաջ շարժվենք, քանի որ առջևում շատ խաղեր կան»։
«Մենք չենք թուլացել «Էլ Կլասիկոյում» հաղթանակից հետո, մենք գիտենք, որ պետք է աճ գրանցենք և ցանկանում ենք դա անել»։
«Ամեն օր իմ կապը հանդերձարանի հետ ուժեղանում է։ Հիմա մենք ավելի լավ ենք ճանաչում մեկմեկու։ Մենք բոլորս մի նավում ենք և շարժվում ենք նույն ուղղությամբ։ Մենք միասին տոնում ենք հաղթանակները և դժգոհ ենք, եթե պարտվում ենք»։
Հայերեն