ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը բարձր է գնահատել Կրիշտիանու Ռոնալդուի դերը ֆուտբոլի համաշխարհային պատմության մեջ։
«Նա անհավատալի է։ Նրա կարիերայի բոլոր նվաճումները թվարկելու համար մեզ երկու ժամից էլ ավելի ժամանակ կպահանջվի։ Անկասկած, նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և հաստատորեն՝ լավագույն երեքի մեջ», - ասել է Չեֆերինը AS-ին տված հարցազրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն անցկացրել է 6 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 5 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն «Ալ Նասրի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ի տվյալներով՝ 40-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։
Fanat, Realmadrid.am
Հայերեն