Հոդվածներ

Պիկե․ «Լա լիգայի մրցավարները «Ռեալի» մարդիկ են»
17.10.2025
901 0

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն արտահայտվել է Իսպանիայի առաջնության մրցավարության վերաբերյալ՝ մատնանշելով Մադրիդի «Ռեալի» խաղացողների նկատմամբ դեպքերը։

«Մատեու Լաոսը իրեն պահում է որպես ընկեր։

Կրիշտիանու մոտենում է նրան և հարցնում. «Ինչպե՞ս է քո եղբայրը»։ Նա իրեն պահում է, կարծես, ընկեր լինի։ Բայց երբ դու ես փորձում խոսել նրա հետ, անտեսում է քեզ, և դու ստանում ես դեղին քարտ։

Ես նրանց բոլորին նույն կերպ եմ դասակարգում․ նրանք բոլորը «Ռեալի» մարդիկ են։

Կան շատ որոշումներ, որոնց մարդիկ մեծ ուշադրություն չեն դարձնում՝ փոքրիկ խախտումներ, գնդակի նետումներ, անկյունայիններ։ Բայց հենց այդ դրվագներն են, որ ձևավորում են խաղը, և այստեղ «Ռեալը» միշտ էլ խաղում է բարձր մակարդակով՝ ստանալով առավելություններ»,— ասել է Պիկեն Sport.es-ի հետ զրույցում։

Fanat, Realmadrid.am