Հոդվածներ

Վալվերդեի ֆանտաստիկ շաբաթը
15.03.2026
140 0

Ուրուգվայցին, ով Չեմպիոնների լիգայում հերոսացավ հեթ-տրիկով, կրկին գոլի հեղինակ դարձավ Լա Լիգայի «Էլչեի» դեմ խաղում:

Ֆեդե Վալվերդեն հրաժարվում է կանգ առնել գոլերի հարցում։ Ամբողջ շաբաթ այդ պատասխանատվությունն իր ուսերին կրելուց հետո, ուրուգվայցին կրկին աչքի ընկավ «Էլչեի» դեմ խաղում՝ խփելով Արբելոայի թիմի երկրորդ գոլը:

«Բեռնաբեուում» առաջին 38 րոպեներն անցան բավականին սովորական հունով, բայց Ռյուդիգերն ու Ֆեդեն որոշեցին վերջ տալ ձանձրույթին երկու հարվածով: Նախ՝ գերմանացին գոլի վերածեց Ֆեդեի տուգանայինից հետո անդրադարձը , իսկ հետո հենց ինքը՝ Վալվերդեն, ամրապնդեց մադրիդցիների հաղթանակը։ Նա տուգանային հրապարակում շրջանցեց մրցակցին և գնդակն ուղարկեց Դիտուրոյի պաշտպանած դարպասի ձախ վերին անկյունը:

Գոլահարի թիկնոցը

Մբապեի բացակայության պայմաններում Վալվերդեն հագել է գոլահարի թիկնոցը։ Ընդամենը 8 օրվա ընթացքում նա խփել է 5 գոլ՝ մեկը «Սելտային», երեքը՝ «Մանչեսթեր Սիթիին» և ևս մեկը՝ «Էլչեին»: Այս ցուցանիշով նա դարձել է «սպիտակների» այս մրցաշրջանի երրորդ լավագույն ռմբարկուն՝ 7 գոլով՝ շրջանցելով Բելինգեմին և Գոնսալոյին:

Նրա խփած գոլերը նաև պատմական նշանակություն ունեցան։ Գվարդիոլայի «Սիթիի» դեմ խաղում իր հեթ-տրիկով նա կրկնեց Պիրիի ռեկորդը և դարձավ «Մադրիդի» պատմության մեջ երկրորդ կիսապաշտպանը, ում հաջողվել է հեթ-տրիկ ձևակերպել Եվրոպական գավաթի խաղում: Մադրիդի ներկայիս պատվավոր նախագահը դա արել էր 1968 թվականի սեպտեմբերի 18-ին՝ «ԱԷԼ Լիմասոլի» դեմ խաղում:


Ամենակարդացված