Մադրիդի «Ռեալի», «Զենիթի» և Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Էզեկիել Գարայը նշել է իր կարիերայի լավագույն թիմակցին։
«Արդյո՞ք Ռոնալդուն լավագույնն է բոլոր նրանցից, ում հետ խաղացել եմ։ Ո՛չ։ Ես նրան կդնեի երկրորդ տեղում։ Առաջին տեղում Լեո Մեսին է՝ անկասկած։ Կարծում եմ՝ նրանք ամբողջովին տարբեր խաղացողներ են, սակայն հենց Լեոն է ինձ ամենաշատը զարմացրել։ Բախտ է վիճակվել խաղալ երկուսի հետ էլ, բայց Լեոն առանձնահատուկ է։
Ռոնալդուն առավոտյան ժամը վեցին առաջինն էր գալիս մարզմանը և վերջինն էր հեռանում։ Նա աստղ է։ Կրիշտիանուն կատարում է իր բոլոր վարժությունները, հետևում է օրվա ռեժիմին և անում է ամեն ինչ՝ լավագույն մարզավիճակում մնալու համար»,- Գարայի խոսքերը մեջբերում է Marca-ն՝ հղում անելով Bolavip-ին։
Fanat, Realmadrid.am
Հայերեն