Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն թոփ-5 լիգաներում11-մետրանոց հարվածներով խփած գոլերի ռեկորդից հետ է մնում ընդամենը չորս գնդակով։ Լա Լիգայի 22-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում ֆուտբոլիստը 90+10-րդ րոպեին իրացրեց նշանակված 11-մետրանոցը՝ գրանցելով «նշակետից» խփած իր 12-րդ գոլը։ Հանդիպումն ավարտվեց մադրիդյան ակումբի 2:1 հաշվով հաղթանակով։ Այդ մասին հայտնում է վիճակագրական Score 90 հարթակը՝ X սոցիալական ցանցում։
Պորտալի տվյալներով՝ 11-մետրանոցներից խփած գոլերի ռեկորդակիրն է իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որը 2019/2020 մրցաշրջանում կարողացել է իրացնել 15 հարված։
Նշենք, որ վեց հանդիպումներում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն