Մադրիդի «Ռեալի» լեգենդ Կարիմ Բենզեման Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադից» տեղափոխվել է «Ալ-Հիլյալ»։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է «Ալ-Հիլյալի» մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, 38-ամյա ֆրանսիացին որոշում է կայացրել հեռանալ «Ալ-Իթիհադից»՝ նոր առաջարկված պայմանագրի պայմանների հետ ունեցած անհամաձայնության պատճառով։
«Ալ-Հիլյալը» Բենզեմայի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Բենզեման «Ալ-Իթիհադում» հանդես էր գալիս 2023 թվականից։ Ջիդդայի ակումբի կազմում նա դարձել է Սաուդյան Արաբիայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն։
Fanat, Realmadrid.am
Հայերեն