Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի փլեյ–օֆֆի անցումային խաղերի վիճակահանությունը։
Հիշեցնենք, որ «Բենֆիկան» դարձավ փլեյ-օֆֆի վերջին մասնակիցը՝ զբաղեցնելով դասակարգման աղյուսակի 24-րդ հորիզոնականը՝ 9 միավորով և հինգ պարտությամբ: «Ֆեներբախչեի», «Նապոլիի» և «Ռեալ Մադրիդի» նկատմամբ տարած հաղթանակները թույլ տվեցին նրանց հայտնվել մրցաշարի հաջորդ փուլում:
Առաջին հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ փետրվարի 17/18-ին, իսկ պատասխան խաղը՝ «Բեռնաբեուում»՝ նույն ամսվա 24/25-ին:
Անցումային խաղերը հաղթահարելու դեպքում «սերուցքայինները» 1/8 եզրափակիչում կմրցեն «Մանչեսթեր Սիթիի» կամ «Սպորտինգի» հետ։ Այդ փուլի վիճակահանությունը կկայանա փետրվարի 27–ին։
Հայերեն