Մադրիդի «Ռեալ» խաղացող Ռոդրիգոն մեկնաբանել է «Բենֆիկայի» հետ հանդիպմանը ստացած կարմիր քարտը։
–Երեկ ես չափից շատ էի տարվել ժամանակ ձգելու վերաբերյալ բողոքներով։ Սովորաբար ես այդպես չեմ վարվում։ «Ռեալ Մադրիդում» հանդես գալու ընթացքում ինձ երբեք չեն հեռացրել խաղադաշտից, և լիովին գիտակցում եմ դրա հետևանքները։
Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, ակումբից, իմ թիմակիցներից և մարզչից։ Մենք կմնանք միասնական և կշարունակենք պայքարել այս զինանշանի և այս Չեմպիոնների լիգայի համար։
Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը հյուրընկալվելիս պարտվել էր 2:4 հաշվով ու ՃԼ-ի փլեյ-օֆֆի ուղեգրի համար կմասնակցի անցումային խաղերի։
Fanat, Realmadrid.am
Հայերեն