Ֆրանկո Մաստանտուոնոն կշարունակի ելույթները «Ռեալում»։ Այս մասին հայտնում է Marca-ն։
18-ամյա հարձակվողի շուրջ իրավիճակը հետաքրքրել է մի շարք եվրոպական ակումբների, այդ թվում՝ «Նապոլիին», որը ուսումնասիրում էր ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակը, սակայն «Արքայական ակումբը» հրաժարվել է այդ սցենարից՝ նույնիսկ չքննարկելով պաշտոնական առաջարկը։
Արգենտինացին դիտարկվում է որպես «Ռեալի» երկարաժամկետ ծրագրերի կարևոր բաղադրիչ։ Ակումբում լիովին վստահ են ֆուտբոլիստի ներուժին՝ հաշվի առնելով նրա ելույթները «Ռիվեր Փլեյթում»։
Նոյեմբերի 3-ին ստացած աճուկի վնասվածքից հետո Մաստանտուոնոն գրեթե խաղաժամանակ չի ստացել, սակայն շարունակում է ձգտել հաջողության հասնել թիմի կազմում։
Ակումբը չի շտապում արագացնել ֆուտբոլիստի վերադարձը՝ վնասվածքի կրկնությունից խուսափելու համար։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Ֆրանկոն մտադիր է վերադառնալ 2026 թվականի սկզբին։
Մաստանտուոնոն «Ռիվերի Փլեյթից» 63,2 մլն եվրոյով տեղափոխվելուց հետո մադրիդյան գրանդի կազմում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն