Հուգո Ֆերնանդեսի խաղը շրջապատող աուրան կանխագուշակում է լավագույն ապագան այս պատանու համար: «Ռեալ Մադրիդի» ավագը հավակնում է հերթական MVP (լավագույն խաղացող) տիտղոսին:
«Գրան Կանարիա» մարզադաշտում, որտեղ այս օրերին անցկացվում է LaLiga Futures XXIX միջազգային մրցաշարը, շրջում է հրեշտակի դեմքով մի ֆուտբոլիստ: Նրա ներկայությունը խոտածածկի վրա կարծես աստվածային լինի. նա անկասկած հատուկ խաղացող է: Նա հեշտությամբ անում է այն, ինչն անհնար է մյուսների համար, իսկ վիրտուոզությունը նրա խաղում դարձել է քաղցր սովորություն: Ահա թե ինչու Հուգո Ֆերնանդեսը կրկին արժանանում է այսքան գովեստների և հայացքների: Նա դա անում է այն օրվանից, երբ դեռ շատ փոքր տարիքում ընդունվեց «Արքայական ակումբ»:
Վալդեբեբասում հայտնվել է մինչև 13 տարեկանների կատեգորիայի համաշխարհային ֆուտբոլի մեծագույն աստղերից մեկը: Մադրիդյան «լաբորատորիայում» Հուգո Ֆերնանդեսը ձգտում է պատմություն կերտել ինչպես «Ռեալի» մարզաբազայում, այնպես էլ դրանից դուրս: Ակումբը մեծ խնամքով է վերաբերվում այս հիանալի ֆուտբոլիստին, ով իր ոճով հիշեցնում է համաշխարհային մասշտաբի լեգենդին և սերունդների կուռքին՝ Լուկա Մոդրիչին:
Լուկա Մոդրիչի վերադարձը ներկա ժամանակ
Նրանք կրում են նույն համարը (10), կրում են ավագի թևկապը և ունեն նույն լիազորությունները «Ռեալ Մադրիդում»: Խաղաոճով նրանք կարծես եղբայրներ լինեն: Խաղադաշտում տեղաշարժվում են նույն նրբագեղությամբ, իսկ կողքից նայելիս թվում է, թե նրանք ջրի երկու կաթիլ լինեն՝ պարզ և բյուրեղյա, ինչպես այն ֆուտբոլը, որը բխում է նրանց աջ ոտքից:
Այս օրերին Գրան Կանարիայում Ֆերնանդեսը շարունակում է իր փառահեղ ուղին այս մրցաշարում: Ինչպես երկու ամիս առաջ Օրլանդոյում, որտեղ նա դարձավ անվիճելի MVP, «Ռեալի» 10 համարը հիացնում է բոլորին: Իրականում, «Ռեալ Մադրիդի» առաջխաղացումը մինչև կիսաեզրափակիչ անհնար կլիներ պատկերացնել առանց այս բացառիկ կիսապաշտպանի:
Հայերեն