Հոդվածներ

«Ռեալն» ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբն է Forbes-ի վարկածով
25.12.2025
517 0

Forbes-ը ներկայացրել է ամենաթանկարժեք սպորտային ակումբների ցանկը։ 

Ֆուտբոլային ակումբներից ցուցակում տեղ են գտել «Ռեալը» (20-րդ հորիզոնական, 6,75 մլրդ դոլար), «Մանչեսթեր Յունայթեդը» (24-րդ հորիզոնական, 6,75 մլրդ դոլար), «Բարսելոնան» (42-րդ հորիզոնական, 5,65 մլրդ դոլար), «Լիվերպուլը» (48-րդ հորիզոնական, 5,4 մլրդ դոլար)։

Թոփ տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. «Դալլաս» – 13 մլրդ դոլար (ՆՖԼ), 

2. «Գոլդեն Սթեյթ» – 11 մլրդ դոլար (ՆԲԱ), 

3. «Լոս Անջելես-Ռեմս» – 10,5 մլրդ դոլար (ՆՖԼ), 

4. «Նյու Յորք Ջայենթս» – 10,1 մլրդ դոլար (ՆՖԼ), 

5. «Լեյքերս» – 10 մլրդ դոլար (ՆԲԱ), 

6. «Նիկս» – 9,75 մլրդ դոլար (ՆԲԱ), 

7. «Նյու Ինգլենդ» – 9 մլրդ դոլար (ՆՖԼ), 

8. «Սան Ֆրանցիսկո Ֆորթի Նայներս» – 8,6 մլրդ դոլար (ՆՖԼ), 

9.  «Ֆիլադելֆիա Իգլս» – 8,3 մլրդ դոլար (ՆՖԼ)։

10-րդ հորիզոնականը կիսել են «Չիկագո Բեըրսն» (ՆՖԼ) ու «Նյու Յորք Յանկիսը» (բեյսբոլ)։ Նրանց գնահատել են 8.2 մլրդ դոլար։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված