• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոսը ներկա է եղել «Սևիլիայի» դեմ խաղին ու գովեստի խոսքեր հնչեցրել Մբապեի հասցեին

Հոդվածներ

Ռամոսը ներկա է եղել «Սևիլիայի» դեմ խաղին ու գովեստի խոսքեր հնչեցրել Մբապեի հասցեին
23.12.2025
578 0

Օրերս կայացած «Ռեալ Մադրիդ» - «Սևիլիա» խաղին ներկա է գտնվել նաև թիմերի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը։ 

Այդ խաղում «Ռեալին» հաջողվեց 2։0 հաշվով առավելության հասնել անդալուզյան ակումբի նկատմամբ։ 

Խաղից հետո Սերխիոն «Սանտիագո Բեռնաբեուի» VIP-սեկտորից լուսանկար է հրապարակել։ Նա նաև շնորհավորել է Կիլիան Մբապեի ծննդյան տարեդարձը։

«Շնորհավոր, եղբայր։ Ինչպես և նախկինում ասել եմ. դու առաջինն ես»։ գրել է Ռամոսը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված