Հոդվածներ

Marca. «Ռեալի» երկրպագուների 86%-ը ցանկանում է, որ Վինիսիուսը հեռանա
24.12.2025
656 0

Իսպանական Marca պարբերականն օրերս երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել Վինիսիուսի ապագայի վերաբերյալ։ Հարցման մասնակիցների 86%-ը կարծում է, որ բրազիլացին այլևս անելիք չունի «Արքայական» ակումբում, և թիմը պետք է հնարավորինս շուտ վաճառի նրա տրանսֆերային իրավունքները։  

25-ամյա ֆուտբոլիստի շուրջ սկանդալը թեժացավ այն պահից, երբ երկրպագուները սուլեցին նրան «Սևիլիայի» դեմ խաղում փոխարինվելու ընթացքում։ Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ բրազիլացին երեկոյան փոխեց ինստագրամյան իր էջում «Ռեալի» մարզաշապիկով գլխավոր լուսանկարը Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկով լուսանկարի հետ։ 

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված