Հոդվածներ

Մբապեն կրկնեց Ռոնալդուի ռեկորդը
21.12.2025
580 0

Կիլիան Մբապեն կրկնեց Կրիշտիանու Ռոնալդուի՝ մեկ օրացույցային տարում «Ռեալի» կազմում խփած գոլերի ռեկորդը։

«Սևիլիայի» դեմ կայացած խաղի 86-րդ րոպեին 27-ամյա հարձակվողը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը, որը դարձավ նրա 59-րդ գոլը 2025 թվականի ընթացքում։

Այդ կերպ Կիլիանը կրկնեց Ռոնալդուի ցուցանիշն, ով 2013-ին էր կարողացել մեկ տարում 59 գոլի հեղինակ դառնալ։

Los Merengues, Realmadrid.am