Մադրիդի «Ռեալը» դիտարկում է 2026-ին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոյի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Ըստ աղբյուրի անգլիական ակումբում դեմ չեն լինի բաժանվել 26-ամյա ֆուտբոլիստից։ «Ռեալում» գնահատում են նրա ունիվերսալությունը։ Դալոն կարող է խաղալ պաշտպանության երկու եզրերում։ Նշվում է, որ պորտուգալացու համար մղվող պայքարում «Սերուցքայիններին» կարող են խանգարել «Բավարիան» և «Ատլետիկո Մադրիդը»։
Ընթացիկ մրցաշրջանում Դալոն մասնակցել է 14 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչ 2028 թվականը։
Ըստ Transfermarkt-ի, նրա տրանսֆերային արժեքը կազմում է28 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն