Հոդվածներ

Ռոմանո. Ամռանը «Ռեալը» կբաժանվի Ալաբայից
10.12.2025
350 0

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Դավիդ Ալաբան կհեռանա Մադրիդի «Ռեալից»։ Կողմերը վերջնական որոշում են կայացրել չշարունակել համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։  

Ալաբայի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հուլիսի 1-ին, և ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր կնքել նրա հետ։ Ավելի վաղ նշվում էր, որ անձամբ ֆուտբոլիստը դեմ չէ մնալ «Ռեալում», սակայն այժմ դա անիրագործելի է թվում։ 

Ներկա պահին ավստրիացին կարիերան շարունակելու միայն մեկ տարբերակ ունի՝ Սաուդիան Արաբիան, բայց նա նաև առաջարկներ է ակնկալում եվրոպական ակումբներից։

Transfermarkt-ի տվյալներով, Ալաբայի տրանսֆերային արժեքը կազմում է 4 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am