Հոդվածներ

Բերնարդու Սիլվա. «Ռեալի» դեմ խաղերն ասես առաջնության խաղ լինեն»
10.12.2025
537 0

«Ռեալի» դեմ կայանալիք խաղից առաջ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է դիմակայության մասին։ 

«Մեզ ևս մեկ խաղ է սպասվում, որտեղ մենք կփորձենք լավագույնս հանդես գալ ու վաստակել 3 միավոր, որպեսզի տեղ գտնենք լավագույն ութնյակում։ Դա մեր գլխավոր խնդիրն է։ 

Բոլորս էլ հասկանում ենք, որ այս մարզադաշտում խաղերն արտասովոր են, բայց ես այդ ամենին սովոր եմ։ Մենք ամեն տարի հանդիպում ենք «Ռեալի» հետ։ Նրանց դեմ խաղերն ասես առաջնության խաղեր լինեն։ Դրանք նաև լավ քննություն են». նշել է պորտուգալացին։

Los Merengues, Realmadrid.am