Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Մարսելոն մասնակցել է Under The Goalposts պոդքաստին, որը վարում է «Արքայական ակումբի» մեկ այլ լեգենդ՝ նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը։ Շոուի ընթացքում բրազիլացին պատմել է, թե իր կարիերայի ո՞ր խաղն է եղել ամենաբարդը։
«2010 թվականին «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնայից» 0:5 հաշվով կրած պարտությունը։ Վայ, այդ օրը մենք անգամ գնդակ չէինք տեսնում, մեզ մոտ, կարծես, աչքերը կապած էին։ Ինքս ինձ ասում էի՝ «Ի՞նչ է կատարվում»։ Աստված իմ, այնտեղ էին Չավին, Ինյեստան, Մեսին, Պեդրոն՝ բոլորը։ Պեդրոն… շատերը նրան հիմա չեն հիշում, բայց նա աներևակայելի ուժեղ էր»,- պատմել է Մարսելոն։
Կասիլյասը ևս նշել է, որ այդ օրը իրենք խաղում էին պատմության լավագույն «Բարսելոնայի»» դեմ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն