Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Մարսելոն խոսել է, թե ինչի վրա պետք է կենտրոնանա «Արքայական ակումբի» վինգեր Վինիուսիուս Ժունիորը։ Under The Goalposts պոդքաստում, որը վարում է լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, բրազիլացին խորհուրդ է տվել Վինիսիուսին կենտրոնանալ խաղի վրա և թույլ տալ, որ խոսեն մյուսները, ոչ թե ինքը։
«Այս պահին նրա ֆուտբոլային մտածողությունը և փոխանցումների արագությունը անվիճելի են։ Ի՞նչ է տեղի ունենում կուլիսներում՝ ես այն մարդը չեմ, որ կարող եմ խորհուրդներ տալ։ Երբ դու «Ռեալում» ես, մշտապես ուշադրության կենտրոնում ես, մենք բոլորս ենք եղել ուշադրության կենտրոնում։
Վինիսիուսի իրավիճակն ավելի բարդ է։ Մարդկանց հետ խոսակցությունները, մարզիչների հետ շփումները… Դա խնդիր է հենց իր համար։ Կարծում եմ՝ նրան պետք է պարզապես լռել, մարզվել, խաղալ, գոլեր խփել և թույլ տալ, որ ուրիշներն իրենց կարծիքը ասեն, ասեն, ասեն… Պահպանել հանգստությունը, ինչն էլ նա հիմա անում է»,- Մարսելոյի խոսքերը փոխանցում է Yahoo Sports-ը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն