Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Օլիմպիակոսին» (27.11.2025, 00:00):
«Սերուցքայինների» պաշտպան Ալվարո Կարերասի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Ես շատ ուրախ եմ «Ռեալ Մադրիդի» կազմում հանդես գալու համար՝ հատկապես Չեմպիոնների լիգայում։ Մենք գիտենք, որ վաղը մեզ սպասվում է դժվար արտագնա խաղ բարդ մրցակցի դեմ։
Ինձ դուր է գալիս դիտել մրցակիցների խաղերի տեսագրությունները նրանց դեմ հանդիպումներից առաջ և վերլուծել նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Ոչ բոլորին է դա դուր գալիս, բայց ես, միանշանակ, սիրում եմ այդ զբաղմունքը։ Բացի այդ, ինձ դուր է գալիս վայելել ֆուտբոլի գեղեցկությունը»։
«Մենք հիանալի մթնոլորտ ունենք հանդերձարանում՝ սկսած մարզչից մինչև ֆուտբոլիստները։ Մենք բոլորս հրաշալի փոխհարաբերություններ ունենք միմյանց հետ։ Ես շատ ուրախ եմ լինել այս թիմի մի մասը»։
«Կարո՞ղ եմ արդյոք խաղալ կենտրոնական Պաշտպանի (ԿՊ) դիրքում։ Այո, ես կարող եմ հանդես գալ պաշտպանության կենտրոնում և՛ չորս, և՛ հինգ պաշտպաններով սխեմայով։ Ընդհանուր առմամբ, ես հարմարվում եմ մարզչի բոլոր պահանջներին ցանկացած պահի»։
«Ակնկալու՞մ էի, որ միանգամից կդառնամ «Ռեալի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ Ամեն անգամ, երբ ես հայտնվում եմ նոր վայրում, ես տալիս եմ իմ բոլոր ուժերը և հավատում եմ, որ կկարողանամ ցույց տալ այն ամենը, ինչին ունակ եմ։ Հուսով եմ, որ այս երկար մրցաշրջանում շատ խաղաժամանակ կստանամ։ Վստահ եմ, որ կշարունակեմ նույն ոգով»։
«Արտասահմանում «Ռեալ Մադրիդին» ավելի շա՞տ են հարգում, քան Իսպանիայում։ Ոչ մի թիմ չի սիրում խաղալ մեր դեմ, քանի որ «Ռեալ Մադրիդը» հարուստ պատմություն և մեծ անուն ունեցող ակումբ է։ Մենք բոլոր մարզադաշտեր դուրս ենք գալիս հաղթանակի ծարավով, բնավորությամբ և միշտ պատրաստ ենք գրոհելու»։
Հայերեն