«Ռեալը» նախնական պայմանավորվածություն ունի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ: Կողմերը համաձայնեցրել են այն պայմանագրի կետերը, որը գործելու է, եթե ֆրանսիացին նոր համաձայնագիր չկնքի փարիզյան ակումբի հետ ու դառնա ազատ գործակալ:
Ինչպես հաղորդում է АВС-ն, «Արքայական» ակումբը աշխարհի չեմպիոնի հետ 6-ամյա պայմանագիր է համաձայնեցնել՝ տարեկան 21 մլն եվրո աշխատավարձով: Բացի այդ, Մբապեն 40 մլն եվրո կստանա պայմանագիր կնքելու համար՝ որպես բոնուս:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ՊՍԺ-ն Կիլիանին առաջարկում է մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր՝ հատուկ կետով, ըստ որի, ֆուտբոլիստը իրավունք կունենա այլ թիմ տեղափոխվել 2023 թվականին:
Սա արվում է նրա համար, որ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը Մբապեն հանդես գա փարիզյան թիմի խաղացողի կարգավիճակով:
Հայերեն