Հոդվածներ

Ասենսիոն բաց կթողնի «Էլչեի» դեմ խաղը
14.03.2026
123 0

«Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն բաց կթողնի այսօր կայանալիք «Էլչեի» դեմ հանդիպումը։ 

Լրագրող Միգել Անխել Դիասի տեղեկացմամբ, իսպանացին չի ընդգրկվել թիմի հայտացուցակում մկանային անհարմարությունների պատճառով։

Նա 10-րդ ֆուտբոլիստն է, ով վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմին։

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված