Կարլո Անչելոտիի որդին՝ Դավիդե Անչելոտին անդրադարձ է կատարել «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորին։
«Վինին լավ գոլային հոտառություն ունի։ Նա շրջանցում է մրցակիցներին, արդյունավետ փոխանցումներ է կատարում, ու չեմ կարծում, որ նրա ֆուտբոլային որակները հարցեր են առաջացնում։
Նա քննարկման թեմա է դառնում որպես անձ, բայց ես չեմ կարծում, որ դա պետք է ստվեր գցի նրա ազդեցիկության և խաղը փոխելու ունակության վրա։
Ի վերջո, թիմերը պատրաստվում են «Ռեալի» դեմ խաղերին՝ հաշվի առնելով նրա ներկայությունը խաղադաշտում». նշել է Դավիդեն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն