Ալվարո Արբելոան նոր մրցակից ունի որպես մարզիչ: «Մանչեսթեր Սիթին» հայտնվել է իր «Ռեալ Մադրիդի» ճանապարհին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: Այն, ինչ Գվարդիոլայի համար սովորական է՝ իր կյանքի մեծագույն մրցակիցը, Արբելոայի համար նորություն է:
Սակայն դա նորություն չէ նրա մարզական կենսագրության մեջ: «Էթիհադի» թիմը մի մրցակից էր, որը 6 անգամ հայտնվել է Արբելոա-ֆուտբոլիստի ճանապարհին: Եվ դրանցից ոչ մեկում նա հանդերձարան չի գնացել պարտության դառնությամբ: Երկու հաղթանակ և չորս ոչ-ոքի. սա է նրա հաշվեկշիռը «քաղաքայինների» դեմ:
«Մանչեսթերի» կապույտ թիմի դեմ այդ մենամարտերից երկուսը եղել են «Ռեալ Մադրիդի» կազմում: 2012/13 մրցաշրջանում, երբ Մոուրինյոն «Բեռնաբուում» էր, իսկ Մանչինին՝ «Սիթիում», վիճակահանությունը երկու թիմերին միավորեց խմբային փուլում: Արբելոան «սերուցքայինների» հիմնական աջ պաշտպանն էր. 3-2 հաշվով հաղթանակ «Բեռնաբեուում»՝ դրամատիկ վերջնամասով, և 1-1՝ «Էթիհադում»:
2015-16 մրցաշրջանում, որն ավարտվեց Միլանում «Ատլետիկո Մադրիդի» դեմ «սերուցքայինների» հաղթանակով, Արբելոան Զիդանի կողմից դուրս մնաց հայտացուցակից կիսաեզրափակչի երկու խաղերում էլ (0-0 Մանչեսթերում և 1-0 «Բեռնաբեուում»):
«Լիվերպուլում» հանդես գալու տարիներին «Սիթին» չորս անգամ եղել է նրա մրցակիցը՝ երեք ոչ-ոքի և մեկ հաղթանակ «Էնֆիլդի» թիմի համար: Այդ հաղթանակի ժամանակ (2-3 «Էթիհադում», 2008-ի հոկտեմբերի 5-ին), «Սիթին» հաշվի մեջ առաջ էր 2-0: Արբելոայի գոլային փոխանցումը Տորեսին սկիզբ դրեց հետդարձին (comeback), որը եզրափակեց Դիրկ Կույտը 92-րդ րոպեին:
Հայերեն