• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. Մբապեն մարզվել է ընդհանուր խմբի հետ ու պատրաստ կլինի «Բենֆիկայի» դեմ խաղին

Հոդվածներ

Marca. Մբապեն մարզվել է ընդհանուր խմբի հետ ու պատրաստ կլինի «Բենֆիկայի» դեմ խաղին
15.02.2026
272 0

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է մասնակցել «Բենֆիկայի» դեմ կայանալիք հանդիպմանը։

Ֆրանսիացին չմասնակցեց հանգստյան օրերին կայացած «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա խնդիրներ ունի ծնկի հատվածում։

Marca-ի տվյալներով, երեկ կայացած մարզմանը Կլիլիանը մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Այն ֆուտբոլիստներն, ովքեր մասնակցել էին «Սոսյեդադի» դեմ խաղին, վերականգնողական մարզում են անցկացրել։

Նշվում է, որ «Բենֆիկայի» դեմ կայանալիք հանդիպումը բաց կթողնեն Էդեր Միլիտաոն, Ջուդ Բելինգեմն ու Ռոդրիգոն։

Los Merengues, Realmadrid.am