Հոդվածներ

Նյարդային նոպայի եզրին
02.02.2026
650 0

Խոսե Վիսենտե Էռնաեսի կարծիքը

«Բեռնաբեուն» խաղն ավարտեց հերթական նյարդային նոպայի եզրին: Դա բնական է. այս մրցաշրջանում դա արդեն սովորական է դարձել: Արբելոան հոգնեց հարձակվողներ դաշտ մտցնելուց, իրականում նա օգտագործեց բոլորին, ում ուներ պահեստայինների նստարանին:

Այնքան էլ հասկանալի չէր, թե ինչու Գոնսալոն նորից հայտնվեց եզրում, այն դեպքում, երբ Արդա Գյուլերը, ով կատարեց ողջ խաղի լավագույն փոխանցումը (Մբապեն դատարկ դարպասի դիմաց վրիպեց՝ հարվածելով դարպասաձողին, երբ հաշիվը 1։1 էր), նորից նստած էր պահեստայինների նստարանին: Սա ուղղակի զայրացնող է: Այո, Գյուլերին փոխարինելը շատ հեշտ է, թեև նա հետո «արամեերենով է երդվում» (կատաղում է):

Փաստն այն է, որ փոփոխությունն արդյունքի առումով ստացվեց, բայց խաղի որակի հարցում թիմը նորից ձախողվեց ու սուլոցներ լսվեց: Ո՛չ, «Բեռնաբեուին» այս խաղը դուր չեկավ: Իսկ ամենից շատ դուր չեկավ այն, որ «Ռայոն», գոնե երկրորդ խաղակեսում, ավելի լավ ֆուտբոլ էր խաղում: Եվ եթե իրավիճակը ողբերգական չավարտվեց, ապա միայն այն պատճառով, որ Կուրտուան փրկեց թիմին 1-2 հաշվից՝ Մբապեի վրիպումից քիչ առաջ:

«Մադրիդը» պետք է ևս մեկ քար ավելացնի այն հուշարձանին, որը պարտք է բելգիացի դարպասապահին: Եթե նա չլիներ, «Բեռնաբեուն» կորոտար այնպես, ինչպես երբեք: Երկրպագուները չեն հանդուրժում «Ռայոյի» հետ ձախողումը:

Բելինգեմը շուտ վնասվածք ստացավ, և ճիշտն ասած՝ «Ռեալը» նրա կարիքը շատ չզգաց, թեև հասկանալի չէ, թե ինչու Բրահիմը զբաղեցրեց նրա տեղը և փորձում էր խաղալ հենց նրա պես: Մի՞թե ուրիշ մեկը չկար այդ գործի համար: Ի վերջո, սակայն, Բրահիմը վճռորոշ դեր խաղաց՝ վաստակելով 11-մետրանոցը, որը Մբապեն վերածեց հաղթանակի:

Սա անհրաժեշտ էր «Բարսելոնայից» հետ չմնալու համար և որպեսզի հարևանները ակումբի դեմ նոր դատական հայց չներկայացնեն աղմուկի համար, քանի որ դժգոհության սուլոցները պատրաստվում էին գերազանցել Թեյլոր Սվիֆթի համերգի ռեկորդը: