Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ. «Ռեալ Մադրիդ» - «Ռայո Վալյեկանո»
02.02.2026
293 0

Իսպանիայի առաջնության 21–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»։

Մբապեի գոլը 99-րդ րոպեի 34-րդ վայրկյանին դարձավ «Մադրիդի» պատմության ամենաուշ հաղթական գոլը Լա Լիգայի խաղերում՝ 21-րդ դարում:

Մբապեն դարձավ Պրիմերայի պատմության ընդամենը 8-րդ խաղացողը, ով կարողացել է 22 և ավելի գոլ խփել առաջին 22 տուրերի արդյունքում: Այս բացառիկ ցուցակում են նաև Պուշկաշը, Կայետանո Ռեն, Կրանկլը, Բալտազարը, Ու. Սանչեսը, ինչպես նաև Ռոնալդուն ու Մեսսին (յուրաքանչյուրը՝ 4-ական անգամ):

Վինիսիուսը Լա Լիգայում գոլի հեղինակ դարձավ առաջին անգամ հոկտեմբերի սկզբից ի վեր: Բրազիլացին ընդհատեց իր անգոլ սերիան, որը տևեց առաջնության 13 խաղ անընդմեջ:

«Ռեալ Մադրիդը» «Ռայոյի» դեմ խաղի առաջին խաղակեսում կատարեց ընդամենը 6 հարված դեպի դարպասը: Սա ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում երկրորդ վատագույն արդյունքն է («Լևանտեի» դեմ խաղի հետ մեկտեղ): Վատագույն ցուցանիշը գրանցվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (5 հարված):

2025 թվականից սկսած՝ «Ռեալ Մադրիդը» բոլոր մրցաշարերում բաց է թողել 94 գոլ՝ 76 խաղում: Եվրոպայի թոփ-5 առաջնությունների թիմերի մեջ միայն «Այնտրախտն» է ավելի շատ գոլ բաց թողել այդ ժամանակահատվածում (96 գոլ՝ 55 խաղում):