Հոդվածներ

Ասենսիոն հիմնական կազմում տեղ է պահանջում
18.01.2026
716 0

Բացի խփած գոլից, կենտրոնական պաշտպանը մի քանի քայլ առաջ է անցել Հաուսենից

Մրցաշրջանի մեկնարկին Ռաուլ Ասենսիոն Խաբի Ալոնսոյի ծրագրերի մեջ չէր մտնում։ Նա աշխարհի ակումբային առաջնությունից վերադարձել էր վնասվածքով և Լա Լիգայի սկզբում համարվում էր չորրորդ պաշտպանը՝ Միլիտաոյից, Հաուսենից և Ռյուդիգերից հետո։

Սակայն շաբաթներ անց նա սկսեց վերականգնել իր դիրքերը։ Այս պահին նրա աճն այնպիսին է, որ նա հայտնվել է գրեթե նույն կարգավիճակում, որը մեկ տարի առաջ նրան տարավ մինչև ազգային հավաքական։ Բացի «Լևանտեի» դեմ խաղում խփած գոլից, Ասենսիոն այն քիչ խաղացողներից է, ովքեր դրական շրջան են ապրում մի թիմում, որն այս պահին բավականին անկայուն է։

Պաշտպանության նոր հենասյունը

Ռյուդիգերի և Միլիտաոյի վնասվածքների պատճառով Ասենսիոն դարձել է «Մադրիդի» պաշտպանության հենասյունը։ Ալաբան դեռ լիարժեք պատրաստ չէ, իսկ Հաուսենի անկումը «Լևանտեի» դեմ խաղում ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ։ Ասենսիոն պատրաստ է լինել հիմնական կազմի խաղացող՝ անկախ նրանից, թե Արբելոան պաշտպանության կենտրոնում ինչ զույգ կընտրի։

Ասենսիոյի վերելքը համընկավ Հաուսենի ձախողումների հետ։ «Մադրիդի» 24 համարի թույլ խաղը արդեն ակնհայտ է նաև «Սանտիագո Բեռնաբեուի» համար։ Արդեն երկար ժամանակ է, ինչ ֆիզիկական և խաղային խնդիրների պատճառով ամռանը փայլող Դինից հետք չի մնացել։

Հայացք դեպի հավաքական

Կենտրոնական պաշտպանների շուրջ ստեղծված իրավիճակը տագնապի ազդանշան է նաև Իսպանիայի հավաքականի մարզիչ Դե լա Ֆուենտեի համար։ «Ֆինալիսիմայից» և Արգենտինայի դեմ խաղից երկու ամիս առաջ պաշտպանության գոտում հարցականները շատացել են։

Սա բացում է մի դուռ, որը նախկինում փակ էր թվում, և Ասենսիոն առաջինն է, ով թակում է այդ դուռը։ Նախորդ տարվա մարտին նա արդեն հրավիրվել էր հավաքական, բայց խաղադաշտ դուրս չէր եկել։ Այժմ նրա մրցակիցներն են երիտասարդական հավաքականի տղաները՝ Մոսկերան («Արսենալ»), Խակոբո Ռամոնը («Կոմո») կամ Յարեկը (ՊՍՎ)։

Երկրպագուների սերը

Սուլոցների և դժգոհության այդ երեկոյի ընթացքում Ասենսիոն բացառություն էր։ Երբ 90-րդ րոպեին նրան փոխարինեցին, «Բեռնաբեուն» նրան ճանապարհեց բուռն ծափահարություններով։