Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնայի» դեմ հանդիպումից առաջ մարզվել է ընդհանուր խմբում։ Այդ մասին հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։ Հանդիպումը կկայանա հունվարի 11-ին։
Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Ավելի վաղ ֆրանսիացին թիմի հետ մեկնել էր Մերձավոր Արևելք, սակայն ձախ ծնկի կապանների ձգվածքի պատճառով մասնակցություն չէր ունեցել Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպմանը «Ատլետիկոյի» դեմ (2:1)։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 29 գոլի հեղինակ և կատարելով 4 գոլային փոխանցում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն