Հոդվածներ

Սիմեոնեն՝ Վինիսիուսի հետ բախման մասին
09.01.2026
1755 0

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Ռեալի» վինգեր Վինիսիուսի հետ առաջացած կոնֆլիկտը (1:2) Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիմեոնեն երկու անգամ փորձել է սադրել բրազիլացուն։

«Ասելու ոչինչ չունեմ։ Այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում, ինչպես մեզ մանկուց են սովորեցրել, մնում է խաղադաշտում։ Ավելացնելու բան չունեմ։ Քաշքշո՞ւկը։ Չեմ հիշում, վատ հիշողություն ունեմ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Into The Calderon-ը։

Մրցաշարի եզրափակչում հունվարի 11-ին կմրցեն «Բարսելոնան» և  «Ռեալը»։ Իսպանիայի Սուպերգավաթի գործող գավաթակիրը «Բարսելոնան» է։ 

Fanat, Realmadrid.am