«Սերուցքայինների» նախկին կիսապաշտպանի հարցազրույցից հատվածներ.
«Ալեգրին անհավանական անհատականություն է, նա մի փոքր նման է Անչելոտիին, քանի որ զգայուն, զվարճալի և կատակասեր մարդ է: Բայց խաղերի ժամանակ նա բարձրակարգ մասնագետ է:
Ամեն դեպքում, Անչելոտին թիվ 1-ն է՝ հաշվի առնելով ոչ միայն նրա մարզչական հմտությունները, այլև հրաշալի բնավորությունը: Մադրիդում մեր համատեղ աշխատանքի ընթացքում մենք Կառլոյի հետ շատ ենք խոսել «Միլանի» մասին: «Միլանը» եզակի ակումբ է թե՛ նրա, թե՛ ինձ համար:
Մոուրինյուն առանձնահատուկ մասնագետ է և մարդ: Հենց նա էր ուզում ինձ տեսնել «Մադրիդում», ուստի առանց Ժոզեի ես երբեք հաջողության չէի հասնի:
Իմ կարիերայի ամենախիստ մարզի՞չը: Անկասկած՝ Մոուրինյուն: Մի անգամ, քննադատելով Ռոնալդուի կողմից պրեսինգի բացակայությունը, Ժոզեն հանդերձարանում նրան հասցրեց արցունքների: Մոուրինյուն շատ ուղղամիտ է և ազնիվ իր խաղացողների հետ: Օրինակ՝ նա Ռամոսին վերաբերվում էր այնպես, ինչպես թիմի նորեկներին»:
«Ռոնալդու, թե Մե՞սսի: Ես ինձ ավելի մոտ եմ զգում Կրիշտիանուին, քանի որ խաղացել եմ նրա հետ նույն թիմում, նա իմ թիմակիցն էր: Եվ կարող եմ ազնվորեն ասել, որ նա ոչ միայն հիանալի ֆուտբոլիստ է, այլև հրաշալի մարդ: Թեև մարդիկ չգիտեն այդ մասին, Ռոնալդուն ունի հսկայական սիրտ, նա միշտ օգնում է ուրիշներին»:
«Ես 100%-ով համոզված էի, որ կարիերաս կավարտեմ «Մադրիդում», բայց կյանքը լինում է անկանխատեսելի: Ամեն դեպքում, «Մադրիդն» ինձ համար շատ մեծ նշանակություն ունի: Հենց այս ակումբում եմ ես ապրել ֆուտբոլային իմ լավագույն պահերը, ուստի ինձ համար հեշտ չէր հեռանալ «Ռեալից». դա իմ կյանքի ակումբն է:
Բայց ես միշտ մտածել եմ, որ եթե ստիպված լինեմ հեռանալ «Մադրիդից», ապա հանդես կգամ «Միլանում»: Ես տեղափոխվեցի այս ակումբ հաղթելու համար»:
Հայերեն