«Ռեալը» հետաքրքրված է «ԱԶ Ալկմարի» կիսապաշտպան Կես Սմիթի ծառայություններով։ Ակումբը հետևում է այս ֆուտբոլիստի առաջընթացին։ Նրա տրանսֆերը կարող է արժենալ ավելի քան 50 միլիոն եվրո, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանո։
Վերջերս ֆուտբոլիստը հայտարարել է․
-Որքա՞ն ժամանակ եմ պլանավորում մնալ «ԱԶ»-ում։ Կարծում եմ՝ ևս վեց ամիս կամ մեկուկես տարի։ Դրանից հետո հուսով եմ կատարել հաջորդ քայլը։
Ես ակնկալում եմ, որ իմ տրանսֆերը կկայանա 30 միլիոն եվրոյի դիմաց։ Դա կլինի «ԱԶ»-ի պատմության մեջ ամենաթանկ վաճառքը, և դա լավ կլինի ակումբի համար։ Հաստատ մտադիր եմ լքել Նիդեռլանդները։
Ընթացիկ մրցաշրջանում հոլանդական ակումբի կազմում Սմիթն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 ասիստի հեղինակ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն