Հոդվածներ

Պաշտոնական․ Էնդրիկը տեղափոխվեց «Լիոն»
23.12.2025
844 0

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Լիոն»։

ԶԼՄ–ների համաձայն՝ «Ռեալ Մադրիդը» 1 միլիոն եվրո կվաստակի նրա վարձակալությունից, որը կտևի շուրջ կես տարի։ Ֆրանսիական ակումբը կծածկի 19–ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի կեսը։

Պայմանագրում առկա է նաև կետ, համաձայն որի «Լիոնը» պետք է որոշակի քանակությամբ խաղերում անպայման օգտագործի Էնդրիկին։


Ամենակարդացված