• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ««Բավարիայի» դարպասը խփած գոլերս մինչև այսօր դուրս չեն գալիս մտքիցս»․ Խոսելու

Հոդվածներ

««Բավարիայի» դարպասը խփած գոլերս մինչև այսօր դուրս չեն գալիս մտքիցս»․ Խոսելու
19.12.2025
501 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Խոսելու հերթական անգամ սեր է խոստովանել ակումբին ուն անդրադարձել այլ թեմաների նույնպես։

«Ես ամբողջ կյանքում երկրպագել եմ «Ռեալ Մադրիդին»։ 

Կարվախալը «Ռեալի» համար չափազանց կարևոր խաղացող է, և ես անհամբեր սպասում եմ նրա վերադարձին։ Նա օրինակելի ֆուտբոլիստ է և թիմի իրական առաջնորդ։

Մադրիդում բոլորը խնդրում են ինձ վերադառնալ և ասում են, որ թիմին անհրաժեշտ է իմ նման խաղացող։ Սա նշանակում է, որ ես ճիշտ որոշում եմ կայացրել։

«Բավարիայի» դարպասը խփած իմ գոլերը մինչև այսօր դուրս չեն գալիս մտքիցս․ մարդիկ ամեն օր հիշեցնում են դրանց մասին։ Դա բացառիկ տարի էր՝ ոչ միայն այդ գոլերի պատճառով։

Այս պահին «Մադրիդում», հնարավոր է, պակասում է մրցակցային ոգին, այդպիսի զգացողություն է։

Այն տարում, երբ այնտեղ էի, խաղացողների մոտ մոտ 80 տոկոսը իսկապես զգում էր, թե ինչ է նշանակում կրել «Մադրիդի» մարզաշապիկը։ Այսօր չգիտեմ՝ այդ զգացումը կորե՞լ է, թե՞ ոչ։

Ինձ մոտ այն կար, և ես տեսնում էի, որ Նաչոն պատրաստ էր կյանքը տալ ակումբի համար, որ Կարվախալը պատրաստ էր կյանքը տալ ակումբի համար նույնիսկ մեկ առողջ ծնկով, Լուկաս Վասկեսը նույնն է, Ֆեդեն՝ նույնպես, Վինին ամբողջությամբ նվիրվում էր խաղին և ինքն էլ «Մադրիդի» մոլի երկրպագու է»,- իսպանացու խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։

Fanat, Realmadrid.am