Օրերս կայացավ միջմայրցամաքային գավաթի խաղարկությունը, որտեղ տիտղոսի համար պայքարում էին «ՊՍԺ»-ն և «Ֆլամենգոն»։ Խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում բրազիլական ակումբի սպորտային տնօրեն Խոսեն Բոտոն խոսել է նաև Վինիսիուսի հնարավոր վերադարձի մասին։
«Մարդիկ, ովքեր հայտնվում են «Ֆլամենգոյում», մեծ սեր են զգում նրա նկատմամբ, որը հարատև է լինում։ Կգան ժամանակներ, երբ նրանք կցանկանան վերադառնալ։ Դա հստակ է». Բոտոյի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Վինիսիուսն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ֆլամենգոյում», որտեղ անցկացրել է 69 հանդիպում, դարձել 14 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն