Բրազիլացի հարձակվող Էնդրիկի վարձակալության մասին «Ռեալի» և «Լիոնի» միջև համաձայնագիրը վերջնականապես ձևակերպվել է։
Նա հունվարին վարձակալական հիմունքներով կլքի մադրիդյան ակումբը, որպեսզի փորձ կուտակի մինչև աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։
Ըստ աղբյուրի տվյալների՝ այս վարձակալությունը ձեռնտու է բոլոր կողմերին։ Էնդրիկը խաղային պրակտիկա կստանա եվրոպական մրցաշարերում հանդես եկող թիմում և հնարավորություն կունենա լավ տպավորություն թողնել Կառլո Անչելոտիի վրա՝ Բրազիլիայի հավաքական հրավիրվելու համար։
Իսկ «Ռեալը» պաշտպանում է իր ներդրումները՝ Էնդրիկի վրա ծախսելով ավելի քան $60 մլն։ Ակումբը դեռևս հավատում է նրա ներուժին և ցանկանում է պահպանել նրա արժեքը, ինչը վարձակալությունը դարձնում է կարևոր քայլ խաղացողի և ակումբի ապագայի համար։
Հայերեն