Հոդվածներ

«Ռեալը» զեկույց կուղարկի ՖԻՖԱ
05.12.2025
1077 0

«Մադրիդի «Ռեալը» վաղուց պատրաստում է մի զեկույց, որը ամփոփում է, թե ինչ է իրենից ներկայացրել իսպանական ֆուտբոլի մրցավարությունը ավելի քան 17 տարվա ընթացքում, երբ Նեգրեյրան զբաղեցնում էր մրցավարական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը։ Բացի այդ, «Ռեալը» զեկույցին ավելացրել է նաև այն տարիները, երբ Նեգրեյրան այլևս համակարգում չէր, բայց այնտեղ մնացել էին մարդիկ, որոնք աշխատել էին նրա օրոք․ այսինքն՝ համակարգը չէր փոխվել, չէր բարելավվել, չէր վերափոխվել։

Զեկույցը գրեթե պատրաստ է։ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն գիտի, որ շատ շուտով այն կստանա։ Զեկույցը ներառում է տեսանյութեր և ամենատարբեր փաստաթղթեր, որոնք պետք է ապացուցեն, որ «Ռեալ Մադրիդը» ավելի քան 20 տարի վնաս է կրել իսպանական Լիգայում», – հայտարարել է Պեդրերոլը։

Հիշեցնենք, որ 2023 թվականին «Բարսելոնային» և նրա ղեկավարությանը մեղադրանքներ ներկայացվեցին կաշառք տալու մեջ՝ կապված տեխնիկական մրցավարական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային կատարված վճարումների հետ։ Նա աշխատել է Իսպանիայի Ֆուտբոլի Թագավորական ֆեդերացիայում (RFEF)։ Դատարանը հանցագործություն է համարել «Բարսելոնայի» կողմից Նեգրեյրային 2001–2018 թվականներին վճարված մի քանի միլիոն եվրոն։ Վերջերս գործի մի քանի մասնակիցներ ցուցմունք տվեցին դատարանում, այդ թվում՝ Նեգրեյրայի որդին՝ Խավիեր Էնրիկեսը, և «Բարսելոնայի» նախկին նախագահներ Սանդրու Ռոսելը և Ժոզեպ Բարտոմեուն։

«Ռեալը» ՖԻՖԱ-ին կներկայացնի Լա Լիգայի մրցավարական սխալների վերաբերյալ զեկույց։ Մադրիդցիները ցույց են տալու Հաոըսենի հեռացնելը, Գյուլերի գոլի չհաշվելը և «Նեգրեյրայի գործը»,- այս մասին էլ հայտնում է AS-ը։

Fanat, Realmadrid.am