Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան և ավագ Մարսելոն խոսել է ակումբի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Նա ֆանտաստիկ է, ցնցող, հրաշք ֆիզիկական մարզավիճակում։ Նա աներևակայելի տաղանդավոր է, աշխատասեր, մարտիկ է, գոլեր է խփում… Շատ եմ սիրում նրան։ Ես ուզում էի Կիլիանի հետ խաղալ, բայց մի փոքր ուշ միացավ թիմին», — Մարսելոյի խոսքը մեջբերում է AS-ը։
Մբապեն մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2024 թվականին։ Ֆուտբոլիստի համաձայնագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 23 խաղում Մբապեն դարձել է 26 գոլի հեղինակ և կատարել չորս գոլային փոխանցմում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն