Հոդվածներ

Տրենտի վնասվածքը բավական լուրջ է, Կամավինգայինը՝ ոչ
04.12.2025
1488 0

Իսպանիայի առաջնության 19–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց  Բիլբաոյի «Ատլետիկին»։

Հանդիպման ընթացքում վնասվածք ստացան հյուրերի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան։

Ինչպես հայտնում է ինսայդեր Խոսե Լուիս Սանչեսը, անգլիացու վնասվածքը բավական լուրջ է ու նա, ամենայն հավանականությամբ, այլևս խաղադաշտ դուրս չի գա 2025 թվականին։

Ֆրանսիացու վնասվածքն այդքան էլ լուրջ չէ, որքան թվում էր սկզբում, սակայն վերականգնման հստակ ժամկետ չի նշվում։

Հաջորդ տուրում «Արքայական ակումբը» տանը կընդունի «Սելտային» (08.12.2025, 00:00):

Fanat, Realmadrid.am