«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պատասխանել է Մադրիդի «Ռեալ» ՖԱ–ի նախագահ դառնալու հիպոթետիկ առաջարկին։ Նադալը «Ռեալի» մեծ երկրպագու է։
«Ռեալն» ունի լավագույն նախագահը, և նորը նրան պետք չէ։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է մեզ սպասվում ապագայում։ Սկզբունքորեն, այո, ես կցանկանայի, ինչո՞ւ ոչ։ Դա հրաշալի, հուզիչ, մոտիվացնող մարտահրավեր է։ Առաջին հերթին ես պետք է համոզվեմ, որ պատրաստ եմ դրան։
Արդյոք կցանկանայի՞ դա։ Հնարավոր է՝ այո։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես երբևէ կարող եմ քննարկել նախագահ դառնալու հնարավորությունը։
Չգիտեմ, ես դա տեսնում եմ որպես հեռավոր ու դժվար բան, բայց երբեք հաստատ չես իմանա»,- Նադալի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով Movistar+’s show Universo Valdano-ին։
Հայերեն