Հաղորդվում է, որ Զինեդին Զիդանի մարզչական կարիերայի հաջորդ աշխատանքը պետք է լինի Ֆրանսիայի հավաքականը։ Այդ մասին գրում է լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը սոցիալական ցանց X-ում։ Աղբյուրի տվյալներով՝ Մադրիդի «Ռեալը» չի դիտարկել ֆրանսիացու վերադարձի տարբերակը նույնիսկ գործող գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նշանակման նախօրեին։
Նշվում է, որ Զինեդին Զիդանն ու «Ռեալը» շարունակում են պահպանել ջերմ հարաբերություններ, սակայն ապագայում միասին աշխատելու պլաններ չունեն։
Ֆրանսիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը 57-ամյա Դիդյե Դեշամն է, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2012 թվականի հուլիսից։ Զիդանը գործազուրկ է 2021 թվականի հուլիսից, երբ լքել էր «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն