Հոդվածներ

Բենզեման` «Ռեալ» վերադարձի մասին
18.11.2025
1225 0

Սաուդյան Արաբիայի «Ալ-Իտիհադ» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման չի բացառել, որ ապագայում կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ Նա այդ մասին պատմել է իսպանական AS պարբերականին տված հարցազրույցում։

«Հնարավար վերադարձը «Ռեալ»՞։ Եթե Ֆլորենտինոն այնտեղ լինի, դա կարող է իրականություն դառնալ։ Ես երբեք «ոչ» չեմ ասի Պերեսին։ «Ռեալի» երկրպագու եմ, դա զգում եմ հոգուս մեջ։ Մադրիդը դեռ իմ քաղաքն է, կտեսնենք՝ ինչ կլինի», — ասել է Բենզեման։

Բենզեման 37 տարեկան է, նա հանդես է եկել «Ռեալում» 2009-ից մինչև 2023 թվականը։ Թիմի կազմում ֆրանսիացին չորս անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երեք անգամ նվաճել երկրի գավաթը, հինգ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։ 2022-ին Բենզեման ստացել է «Ոսկե գնդակ»՝ France Football հանդեսի տարբերակով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ «Ռեալի» կազմում նա անցկացրել է 648 матч, որոնցում խփել է 354 գոլ և զբաղեցնում է երկրորդ տեղը ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում։

Fanat, Realmadrid.am