Հոդվածներ

Ալոնսո. «Պետք է պահպանել պահանջկոտությունը»
09.11.2025
591 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ամփոփել է «Ռայո Վալեկանոյի» դեմ ոչ ոքին։ 

«Մենք միշտ պատրաստ ենք լարված խաղի։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեզ համար բարդ էր հաշվի մեջ առաջ անցնել։ Այս խաղում տեղափոխությունները շատ արագ էին, ինչը ստիպում էր գործել աներևակայելի տեմպով։

Սա «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո առաջին խաղն էր, և մենք ցանկանում էինք լավ խաղ անցկացնել։ Այս խաղադաշտում միշտ էլ բարդ է քո տեմպը թելադրելը։ Ես չեմ կարծում, որ այս ամենը էմոցիոնալ խնդիրների արդյունք էր։ Գիտենք, որ Լա Լիգան երկար է, և այսօր հաղթել չհաջողվեց։

Մտածում եմ այն մասին, որ շարունակենք աճել ու կատարելագործվել։ Մեզ անհրաժեշտ է արմատական վերլուծություն կատարել։ Բոլորս գիտենք, թե որտեղ ենք գտնվում և ինչ ենք ուզում։ Սա դեռ նոյեմբերն է։ Առջևում դեռ շատ խաղեր կան։ Պետք է պահպանել պահանջկոտությունը». նշել է իսպանացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am