Հոդվածներ

Վինիսիուսը կարող է տեղափոխվել եվրոպական մեկ այլ գրանդ
30.10.2025
1226 0

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը դիտարկում է «ՊՍԺ» տեղափոխվելու տարբերակը, հաղորդում է Diario Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացուն հետաքրքիր կլինի խաղալ Լուիս Էնրիկեի ղեկավարության տակ, քանի որ իսպանացի մարզիչը բարձր է գնահատում նրա խաղային ոճը։

«Բարսելոնայի» դեմ «Էլ Կլասիկոյի» (2:1) ընթացքում, որը կայացավ Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում, Վինիսիուսի և «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ։ Ալոնսոն 72-րդ րոպեին փոխարինել է վինգերին, ինչն ապշեցրել է Վինիսիուսին։ Դաշտը լքելիս՝ նա բացահայտ արտահայտել է իր դժգոհությունը և էմոցիոնալ կերպով է խոսել  մարզչի հետ։ Այնուհետև, նա հրաժարվել է Ալոնսոյի ձեռքը սեղմել և անմիջապես գնացել է հանդերձարան։

Երեկ Վինիսիուսը սոցիալական ցանցերում հրապարակել է գրառում՝ ներողություն խնդրելով, սակայն առանց «Սերուցքայինների» գլխավոր մարզչին հիշատակելու։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված