Վաղը՝ Երևանի ժամանակով 23։00-ին Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կհյուրընկալի Թուրինի «Յուվենթուսին»։ Հանդիպումը կսպասարկի սլովենացի մրցավարի Սլավկո Վինչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը։
Վինչիչի համար սա կլինի «Ռեալի» մասնակցությամբ երրորդ հանդիպումը, որը նա սպասարկում է։
Մինչ այս նա սպասարկել է նաև ՉԼ-ի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչ՝ «Բորուսիա Դորտմունդի» դեմ հանդիպումը, ինչպես նաև 2024/25 մրցաշրջանում կայացած «Միլանի» դեմ կայացած հանդիպումը։
Առաջինում «Ռեալը» հաղթանակի է հասել, իսկ ահա երկրորդում՝ պարտություն կրել։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն